Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Գերմանիայում եւ ԵՄ-ում ոչ բոլոր միգրանտներն են յուրացրել եվրոպական արժեքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ բոլոր միգրանտներն են յուրացրել եվրոպական արժեքները։ Դա առաջին հերթին վերաբերում է մուսուլմանական երկրներից ժամանած որոշ մարդկանց եւ ընտանիքների։ Կնոջ դերի, հանդուրժողականության, կրոնի եւ մեր իրավական համակարգի մասին նրանց պատկերացումները տարբերվում են»,- ասել է նա։

Գաուկը նշել է, որ Եվրոպայի նորագույն միգրացիոն պատմության գլխավոր դասը պետք է լինի այն հիշեցումը, որ ներգաղթն ու ինտեգրումը պետք է ընթանան միաժամանակ։