Կիեւի շրջանի դատախազությունը հարցաքննության է կանչել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին՝ իրեն հայտնի կոռուպցիոն իրավախախտումների մասին տեղեկություններ տրամադրելու համար, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:
«Կիեւի շրջանի դատախազության ընթացակարգային ղեկավարը Օդեսսայի նահանգապետին կանչել է դատախազության շենք՝ մաքսատան աշխատակիցների կողմից կոռուպցիոն իրավախախտումների մասին իր իմացած տեղեկությունները տրամադրելու համար: Սահակաշվիլիին հարցաքննության կանչելը պայմանավորված է հետաքննության համար կարեւոր տեղեկություններ ստանալու անհրաժեշտությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դատախազությունը նաեւ շնորհակալություն է հայտնել Սահակաշվիլիին՝ բարձրաստիճան կոռուպցիոներների մասին տեղեկություններ տրամադրելու համար:



























