«Մենք ուշադիր հետեւում ենք Ադրբեջանում վերջին իրադարձություններին եւ կապի մեջ ենք երկրի կառավարության հետ»։ Այս մասին երկրի մարզերում վերջին բողոքի ցույցերի կապակցությամբ լրագրողների հարցմանն ի պատասխան՝ հայտարարություն է տարածել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը հակված է աջակցել ուժեղ, կայուն եւ բարգավաճող Ադրբեջանին։ «Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը ավելի պայծառ ապագայի ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ անցյալ շաբաթ Ադրբեջանի մի շարք շրջաններում սննդամթերքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր էին ընթացել։