Ցյուրիխում մեկնարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջեւ բանակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ակնկալվում է, որ բանակցությունների կենտրոնում կլինեն Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ քաղաքական երկխոսություն հաստատելու հարցը եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Սա ՌԴ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների այս տարվա առաջին հանդիպումն է։



























