Ամերիկյան Թեքսաս նահանգում այս տարի առաջին մահապատիժն են իրականացրել: Դատավճիռն իրականացվել է մահացու ներարկման միջոցով:
2015 թվականին Թեքսասում այս միջոցով մահապատժի է ենթարկվել 13 մարդ, իսկ ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ՝ 28 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
43-ամյա Ռիչարդ Մասթերսոնը մեղավոր է ճանաչվել 2001 թվականին 35-ամյա Դարինա Շեյն Հանիքաթի սպանության մեջ: Վերջինս գումար էր վաստակում նմանակումներով եւ հիմնականում հանդես էր գալիս կնոջ կերպարով: Մասթերսոնն առեւանգել է իր զոհի մեքենան, թողել այն Ջորջիա նահանգում եւ ձերբակալվել մեկ շաբաթ անց Ֆլորիդայում՝ մեկ այլ առեւանգված մեքենայի ղեկին:
Մեքենայի սեփականատիրոջ խոսքով, չարագործը կողոպտել է իրեն, բայց դրանից առաջ գայթակղել է եւ ինտիմ հարաբերության ժամանակ քիչ է մնացել խեղդի իրեն: Հենց այդկերպ էր նա ավելի վաղ սպանել Հանքաթին:
Ընդհանուր առմամբ, մահապատիժը թույլատրված է ԱՄՆ 31 նահանգներում:


























