Չինաստանի ափերի մոտ ձկնորսական նավ է աղետի ենթարկվել, անձնակազմի 5 անդամներն անհետ կորել են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 21-ին, Հայնան նահանգի Վենչան քաղաքի շրջանում: Շրջված նավի վրա եղել է 11 մարդ, որոնցից 6-ին հաջողվել է լողալով ափ հասնել:
Փրկարարների խումբը որոնում է կորած ձկնորսներին:




























