Մոլդովայի նոր կառավարության անդամները երդվել են: Երդմնակալության արարողությունը երկրի խորհրդարանում տեղի է ունեցել ընդդիմության հազարավոր կողմանկիցների պիկետի ուղեկցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին իր աջակցությունն է հայտնել Պավել Ֆիլիպի գլխավորած կառավարությանը: Տիմոֆտին նաեւ քաղաքացիներին կոչ է արել «հրաժարվել բռնի գործողություններից», որոնք, ըստ նրա, «ոչ մի օգուտ չեն տալու»:
«Կարեւոր է մնալ օրենքի շրջանակներում՝ անկախ քաղաքական նախընտրություններից»,-ընդգծել է նախագահը:
Նշենք, որ հունվարի 20-ին Մոլդովայի խորհրդարանում հաստատվել է երկրի նոր կառավարությունը, որն ընդդիմությունն անօրինական է համարում: Խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդիմադիր կուսակցությունները:




























