Բրազիլիայի Լոնդրինա քաղաքում փոքր օդանավը ընկել է ֆուրգոնի վրա, որի մեջ մարդիկ են եղել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օդանավը վթարի է ենթարկվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Վթարի հետեւանքով զոհվել է առնվազն 5 մարդ, եւս 5-ը վիրավոր են։
Հաղորդվում է, որ ֆուրգոնի ուղեւորները մոտակա ավտոմայրուղու բանվորներն են եղել։


























