Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ լամա XIV-ը տեղափոխվել է ԱՄՆ հիվանդանոցներից մեկը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով ABC News-ը:

Նշվում է, որ 80-ամյա Դալայ լաման գտնվում է Մինեսոթա նահանգի Մեյո քաղաքի հիվանդանոցում: Հոսպիտալացումը կապված է շագանակագեղձի հետ կապված խնդիրների հետ:

Բժիշկների խոսքով, հուզվելու պատճառներ չկան: