ԱՄՆ վարչակազմը թույլատրել է ավիահարվածներ հասցնել Աֆղանստանում «Իսլամական պետություն» եւ «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումների գրոհայինների դիրքերին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությունում իր աղբյուրները։
Հաղորդվում է, որ նոր լիազորությունը ամերիկյան զորքերին թույլ կտա ավելի ակտիվորեն գրոհել Աֆղանստանում ԻՊ դիրքերը։
Պարբերականը նշում է, որ նախկինում ուժ գործադրել թույլատրվում էր միայն երեք դեպքում՝ «Ալ Կաիդայի» վրա հարձակումների համար, աֆղան զինվորականների պաշտպանության ու օգնության համար, օտարերկրյա զորքերին օգնելու համար։ Այդուհանդերձ աղբյուրը չի նշել, թե որոշումից հետո Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայությունն աճելու է, թե ոչ, փոխանցում է Gazeta-ն։



























