Ամերիկյան Իլինոյս նահանգի հյուսիս-արեւելքում դարրական դասարանի աշակերտների տեղափոխող դպրոցական ավտոբուսը բախվել է երկու բեռնատարների, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով WGN-TV հեռուստաալիքը:
Բախումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 15.00-ին, Բիչ Փարք բնակավայրում: Ավտոբուսում եղել է 52 աշակերտ:
Բեռնատարը հետեւից հարվածել է ավտոբուսին, որից հետո ավտոբուսը բախվել է դիմացից եկող մեկ այլ բեռնատարի: 9 աշակերտ վիրավորվել է, նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել:
Նշվում է, որ իշխանությունները պարզում են հրդեհի պատճառները:


























