Չինաստանի ոստիկանությունը խոշորամասշտաբ գործողություն է իրականացրել երեխաների առեւտրով զբաղվող հանցավոր խմբավորման դեմ։ Ինչպես հայտնում է China Daily-ն, իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 78 կասկածյալի եւ փրկել 15 երեխայի։ Գործողությունն իրականացվել է Սիչուան եւ Շանդուն նահանգներում։
Հանցագործները աղջիկներին վաճառում էին մոտ 4.5 հազար դոլարով, իսկ տղաներին՝ 9 հազար դոլարով։ Հանցավոր խմբավորման հետ կապ ունեցող անձանցից բացի, ձերբակալվել են նաեւ մի քանի երիտասարդ մայրեր՝ ծծկեր երեխաներով, եւ հղի կանայք, որոնք պլանավորում էին վաճառել իրենց երեխաներին։ Փրկված երեխաներին հանձնել են սոցիալական ծառայություններին։ Իրավապահները որոնում են նրանց կենսաբանական մայրերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























