ԱՄՆ իշխանությունները պլանավորում են խստացնել վերջին 5 տարվա ընթացքում Սիրիա, Իրաք, Իրան կամ Սուդան այցելած եվրոպացիների համար վիզային պահանջները, հայտնում է Associated Press-ը։

Լրացուցիչ խոչընդոտներ կառաջանան  նաեւ ԵՄ այն քաղաքացիների համար, որոնք այդ երկրների երկքաղաքացիություն ունեն, փոխանցում է Gazeta-ն։

Խստացման նպատակն է կանխել ԻՊ շարքերում կռված ԵՄ քաղաքացիների մուտքը ԱՄՆ։ Կասկածի տակ չգտնվող եվրոպացիների համար մուտքը ԱՄՆ մնում է առանց վիզայի։