Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը գիտակցության է եկել, հայտնում է Delfi –ն՝ վկայակոչելով հիվանդանոցի գլխավոր բժշկին, որը վիրահատել էր պետության ղեկավարին։

Բժիշկը հաստատել է, որ նախագահը գիտակցության է եկել ու խոսել իր հետ։ Վեյոնիսը դեռեւս ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, մեկ շաբաթ անց նրան կտեղափոխեն սրտաբանական վիրահատության բաժանմունք։

Ենթադրաբար նախագահը պետք է երկարատեւ վերականգնողական շրջան անցնի։ Բժիշկները կանխատեսումներ չեն անում, թե կոնկրետ երբ նա կկարողանա վերադառնալ աշխատանքի։