ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեխաների համար նախատեսված է գիրք է գրել Of Thee I Sing: A Letter to My Daughters («Քեզ եմ գովերգում. նամակ իմ դուստրերին») վերտառությամբ գիրքը:
Սպասվում է, որ գիրքը կհայտնվի վաճառքում այս տարվա նոյեմբերի 16-ին:
Ինչպես հաղորդել են Random House հրատարակչությունում, Սպիտակ տան ղեկավարը մանուկների համար պատմվածքներ է գրել 13 հանճարեղ ամերիկացիների մասին՝ Ջորջ Վաշինգտոնից մինչեւ բեյսբոլի խաղացող Ջեկի Ռոբինսոնի մասին:
Բարաք Օբաման մինչ այս, արդեն երկու գրքերի հեղինակ էր «Հույսի հանդգնություն» եւ «Իմ հոր երազանքները», սակայն դրանք նախատեսված էին մեծահասակների համար:




























