Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBC վարկածի աշխարհի չեմպիոն Կարլ Ֆրոչը վնասվածք է ստացել եւ չի կարողանա հոկտեմբերին 2-ին Super Six Boxing World Classic մրցաշարի շրջանակում մենամարտել Արթուր Աբրահամի հետ, հաղորդում է Եվրոսպորտը:
«Երկուշաբթի առավոտյան մեզ հայտնեցին մեջքի վնասվածքի մասին, որը բացառում է Ֆրոչի ռինգ դուրս գալը հոկտեմբերի 2-ին, բայց թույլ կտա անցկացնել մենամարտը յոթ կամ ութ շաբաթ ուշ»,- պատմել է Քրիս Մեյերը` Sauerland Event պրոմոութերական ընկերությունից, որը ներկայացնում է Աբրահամի շահերը:
Այժմ Արթուր Աբրահամի պրոմոութերները ամերիկյան Showtime հեռուստաալիքի եւ եվրոպական հեռուստաընկերությունների հետ փորձում են որոշել մենամարտի անցկացման նոր օրը:




























