Թուրքական CNNturk-ի դեմ թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ էր անվանել, որից հետո Էրդողանը դիմել էր դատարան։ CNNturk-ը այս լուրը հայտնելու ժամանակ այն վերնագրել էր «բռնապետը» դատարանում։ Հենց այս արտահայտությունը դատախազությունը վիրավորանք է համարել Էրդողանի նկատմամբ եւ հետաքննություն սկսել։