Թուրքիայի Անթալիա քաղաք մեկնած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորելու չմեկնած Անթալիայի քաղաքապետարանի աշխատակիցների դեմ հետաքննություն է սկսվել։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Անթալիայի քաղաքապետի կողմից ստորագրված հայտարարություն է տարածվել քաղաքապետարանի աշխատակիցների համար։
Հայտարարության մեջ նշվել է, թե այն աշխատակիցները, ովքեր չեն մեկնել նախագահ Էրդողանին դիմավորելու պետք է հիվանդ լինելու մասին բժկից թուղթ ներկայացնեն, կամ նրանց հանդեպ հետաքննություն է սկսվելու։
Նշվում է, որ Էրդողանին դիմավորելու չգնացած քաղաքապետարանի աշխատակիցներին հեռացնելու են աշխատանքից։




























