Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը, որն ավելի վաղ սրտի վիրահատություն էր տարել, այս շաբաթ չի լքի ինտենսիվ թերապիայի բաժանմունքը։ Այս մասին հունվարի 29-ին հայտնում է Delfi –ն՝ վկայակոչելով հիվանդանոցի ներկայացուցչին, որտեղ վիրահատվել էր նախագահը։
«Նախագահի առողջական վիճակում մեծ փոփոխություններ չկան։ Նրա ինքնազգացողությունը բավարար է, շարունակվում է թերապեւտիկ խնամքը»,- ասել է նա։
Բժիշկներն իրենց հսկողության տակ են պահում Վեյոնիսի առողջական վիճակի ցուցանիշները եւ դրանց հիման կորոշեն, երբ նրան տեղափոխել հիվանդասենյակ։ «Նախագահն այս շաբաթ չի լքի ինտենսիվ թերապիայի բաժանմունքը»,- նշել է հիվանդանոցի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Լատվիայի նախագահը սրտի վիրահատության էր ենթարկվել սրտի փականի ինֆեկցիայի պատճառով, որը, բժիշկների խոսքով, կարող էր առաջանալ գրիպի բարդացումների հետեւանքով։



























