ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները պարբերաբար լրտեսել են Իսրայելի անօդաչու սարքերի տեղաշարժը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով The Intercept-ը։
Հաղորդվում է, որ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները ստացել են անօդաչուների փոխանցած լուսանկարները եւ տեսանյութերը, ինչպես նաեւ դրանց նավիգացիոն սարքերի տվյալները։ Համակարգը կոտրելու փաստը հաստատվել է ԱՄՆ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերի շնորհիվ։ Հաղորդվում է, որ անօդաչուներին լրտեսել են Կիպրոսի տարածքից։



























