ՌԴ արտգործնախարար Սերգել Լավորվը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ժամանակ վրդովմունք է հայտնել ՌԴ ղեկավարության հասցեին ԱՄՆ վարչակազմի հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
«Ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդիրը քննարկելիս Լավրովը վրդովմունք է հայտնել վերջին օրերին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ՌԴ ղեկավարության հասցեին հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ։ Զրույցում ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունների լարվածության մեղքն ամբողջովին ընկնում է Վաշինգթոնի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։



























