Սեուլի COEX ակվարիումի ամենամեծ շնաձուկը մեկ այլ շնաձկան է կերել, տեղեկացնում է Reuters-ը: Միջադեպն արդեն կոչել են «տարածքի համար պատերազմ»: Նշվում է, որ սա COEX-ում առաջին նման դեպքն է:
Ավազի վագրաշնաձկան ութամյա էգը, առկա տվյալների համաձայն, դանդաղ կերել է հինգ տարեկան արուին: Հարձակվողի երկարությունը մոտ 2,2 մ է կազմում, նրա զոհինը` մոտ 1,2 մ, տեղեկացնում է Gazeta-ն:
Հաղորդվում է նաեւ, որ հարձակումից հինգ րոպե անց շնաձուկը լողում էր իր երախից դուրս ցցված «ջրամբարի իր հարեւանի» մարմնով: Մոտավորապես 21 ժամ անց դուրս էր ցցված միայն պոչը:
Ինչպես պատմել են ակվարիումում, զոհի պոչը շնաձկան երախում կմնա դեռեւս չորս-հինգ օր եւ մոտավորապես մեկ շաբաթ անց նա կփսխի դա, որովհետեւ չի կարողանա մարսել:


























