Նիգերիայի հյուսիս-արեւելքում շուկայում պատանի մահապարտի իրականացրած պայթյունի հետեւանքով ավելի քան 10 մարդ է զոհվել, բազմաթիվ վիրավորներ կան:

AFP գործակալությանն այս մասին հաղորդել է Գոմբի նահանգի անվտանգության հարցերի պատասխանատու Ադամու Ահմադը: Ականատեսների խոսքով, պայթյունն իրականացրել է 12-ամյա դեռահասը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, առայժմ ահաբեկչական որեւէ խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: