Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյի կենտրոնում պաշտպանության նախարարության տարածքում «Patriot» հակահրթիռային պաշտպանության զենիթահրթիռային համալիր է տեղադրել: Պատճառը Հյուսիսային Կորեայի հայտարարությունն է հեռահար գործողության բալիստիկ հրթիռների նոր փորձարկմանը նախապատրաստվելու մասին:
Երկու օր շարունակ Տոկիոյում նաեւ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել, որի ընթացքում արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները քննարկել են Հյուսիսային Կորեայի գործողություններին արձագանքելու միջոցառումները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կիոդո գործակալությունը:
Նախօրեին Ճապոնիայի պաշտպանության նախարարը հրահանգել էր սպառնալիքի դեպքում ոչնչացնել հյուսիսկորեական հրթիռները: Դրա համար Ճապոնական ծովում բարձրացվել է Aegis ՀՀՊ համակարգերով SM3 հրթիռներով նավերի պատրաստվածության մակարդակը:



























