Բելգիայում Սիրիա ուղարկելու համար երիտասարդության շրջանում զինյալների հավաքագրմամբ զբաղվող Ժան-Լուի Դենիին 10 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտել, նրա համախոհներն էլ դատապարտվել են 5-15 տարի ժամկետով ազատազրկման:

RTBF-ի հաղորդմամբ, վճիռը կայացնելիս 14 մեղադրյալներից միայն 5-ն են ներկա գտնվել դատարանի դահլիճում: Սիրիա մեկնած բազմաթիվ երիտասարդներ այս գործող որպես մեղադրյալ էին անցնում, սակայն նրանց մեծ մասը միջազգային հետախուզման մեջ է:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Սիրիա երիտասարդների ուղարկելու գործով Բելգիայի 14 քաղաքացիների դատաքննությունը մեկնարկել էր 2015 թվականի նոյեմբերին: Հետաքննությունը սկսվել էր 2013 թվականի ապրիլին, այն բանից հետո, երբ Սիրիա են մեկնել Բրյուսելի դպրոցներից մեկի 16-ամյա երկու աշակերտներ, որոնք շփել են 2005 թվականին մահմեդականություն ընդունած ծայրահեղական քարոզիչ Ժան-Լուի Դենիի հետ:

Բրյուսելի դատարանը մեղադրական վճիռ է կայացրել՝ նշելով, որ Դենին ճակատագրական դեր է ունեցել շուրջ 20 երիտասարդի Սիրիա ուղարկելը կազմակերպելու գործում: