Գերմանիան «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությանը համաձայնություն կտա, եթե Արեւելյան Եվրոպայի երկրների համար գազ երաշխավորվի: Այս մասին ասված է Գերմանիայի փոկանցլեր Զիգմար Գաբրիելը:
Պաշտոնյան նշել է, որ հարկավոր է լրջորեն վերաբերել գազատարի կառուցման շուրջ Լեհաստանի մտահոգություններին: Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հայտարարել էր, որ «Լեհաստանը «Հյուսիսային հոսք 2» նախագիծը քաղաքական ծրագիր է համարում, որը տնտեսական տեսանկյունից անարդյունավետ է»:
Ըստ Reuters-ի, այս նախագիծը քննադատության է ենթարկվում, մասնավորապես, Եվրամիության անդամ արեւելաեվրոպական երկրների կողմից:
«Ռոսիյսկայա գազետա»-ն հիշեցնում է, որ Բալթիկ ծովով դեպի Գերմանիա հասնող նոր գազատարը ծրագրվում է կառուցել «Հյուսիսային հոսք 1»-ի հարեւանությամբ:



























