Լիբանանն Իսրայելին է վերադարձրել սպիտակագլուխ անգղին, որին հունվարին բռնել էին երկրի տարածքում GPS-սարքով եւ կասկածում էին լրտեսության մեջ: Այս մասին գրում է NEWSru.co.il-ը: Թռչնին վերադարձնելու շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Բեյրութի եւ Իսրայելի պարկերի եւ արգելոցների վարչության ներկայացուցիչների գաղտնի բանակցությունների արդյունքում:

Ըստ Lenta-ի, լիբանանյան հատուկ ծառայությունները պարզել են, որ հայտնաբերված սարքը լրտեսական չէ, այլ կարող է օգտագործվել միայն թռչնի գտնվելու վայրը պարզելու համար:

Անգղը Լիբանանի հարավային հատված է հասել եւ բռնվել Բինտ-Ջուբայլ քաղաքի բնակիչների կողմից: Թռչնի ոտքերից մեկի վրա նաեւ համարով օղակ է եղել: Իսրայելցի թռչնաբաններն անգղին ճանաչել են լուսանկարներով եւ նկարագրությամբ՝ հաղորդելով, որ թռչնին երկիր են բերել Իսպանիայից՝ նրա ցեղակիցների պոպուլյացիան զարգացնելու համար: