ԱՄՆ իրավապահ մարմինները կալանավորել են անցյալ շաբաթ  Սանտա Անա քաղաքի բանտից փախած 3 բանտարկյալներից մեկին, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

43-ամյա Բանք Դուոնգը ինքն է հանձնվել ոստիկաններին եւ պատմել, որ եւս 2 տղամարդու հետ ինքը գտնվում էր Սան Խոսեում։ Հաղորդվում է, որ տղամարդը ներկայացել է իրեն ծանոթ մի կնոջ հետ, որն օգնել էր նրան հանձնվել առանց հետեւանքների։ Կինը ոստիկանություն էր կանչել, եւ նրանք տարել էին հանցագործին։

Նախնական վարկածի համաձայն՝ հունվարի 22-ի առավոտյան հանցագործները դուրս էին եկել մետաղական ճաղավանդակում բացված անցքի միջոցով եւ կոյուղու թունելով հասել ցանկապատին, որի վրայից էլ ցատկել էին անկողնային սպիտակեղենից հյուսած պարաններով։