ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների միջեւ Fox News հեռուստաալիի եթերում տեղի ունեցած բանավեճը դիտել է 12,2 մլն հեռուստադիտող, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով New York Times-ը:

Բանավեճին չի մասնակցել նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ուստի այս արդյունքները կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, նշում են լրագրողները:

Հանրապետականների նախորդ բանավեճը Fox հեռուստաալիքի եթերում տեղի էր ունեցել հունվարի կեսերին, որը դիտել էր 11,1 մլն մարդ, ընդ որում, այն ժամանակ Թրամփը մասնակցել էր:

Իր հերթին, դեկտեմբերին բանավեճ էր տեղի ունեցել CNN հեռուստաալիքով, որը դիտել էր 18 մլն մարդ:

Նշվում է, որ բանավեճի փոխարեն Թրամփը Այովա նահանգում միջոցառման է մասնակցել, որը դիտել է ընդամենը 2,8 մլն մարդ: