Հարավային Չինաստանում Գուանչժոյի նախկին փոխքաղաքապետ Ցաո Ցզյանլյաոն դատարանի առջեւ է կանգնել 76.96 մլն յուան (11.8 մլն դոլար) կաշառք վերցնելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Դատախազությունը նախկին փոխքաղաքապետին մեղադրում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հետաքննության տեղեկություններով՝ նա կաշառքի դիմաց հողային, քաղաքաշինական եւ ինժեներական գործունեություն ծավալելիս գործել է 3-րդ անձանց շահերից ելնելով։ Ամբաստանյալն ընդունել է իր մեղքը։
Նշենք, որ Ցաո Ցզյանլյաոն փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2007թ.-ից։ Նրա նկատմամաբ ներկուսակցական հետաքննությունը սկսվել էր 2013թ. դեկտեմբերից։



























