Մեքսիկայի ՆԳՆ-ի քաղաքացիական պաշտպանության ազգային վարչությունը ցուրտ եղանակային պայմանների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել 23 նահանգների 446 շրջաններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային վարչությունը:
Այս որոշումը թույլ կտա իշխանություններին օգտագործել տարերային աղետների հետեւանքների վերացման հիմնադրամի միջոցները՝ խոցելի շրջանների բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: «Այսպիսով, կհաջողվի օգնել ավելի քան 1,5 մլն մարդու, որոնք պարենային ապրանքներ, ծածկոցներ ու նեքնակներ կստանան»,-ասված է փաստաթղթում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս առավել բարդ իրավիճակ է հյուսիսային եւ կենտրոնական նահանգներում: Մեքսիկացի օդերեւութաբանների կանխատեսմամբ, երկրի տարածքում արդեն 34 ցուրտ ճակատ ու 8 ձնաբուք է արձանագրվել:


























