ԱՄՆ Զինված ուժերը պլանավորում են լրացուցիչ կիբեր ստորաբաժանումներ ստեղծել։ Այդ զորամասերում չեն ծառայելու գործող զինծառայողները, հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կիբերնետիկ հրամանատարության ղեկավար Էդվարդ Քարդոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իհարկե մենք նրանց կարիքը ողջ տարին չենք զգում, սովորաբար նրանք պետք են գալիս մոտ 10 օրվա համար»,- խոստովանել է հրամանատարը՝ նշելով, որ հիմա իրենք ընտրում են մոբիլիզացիայի ամենահարմար տարբերակը։
Նրա խոսքվ՝ «կիբեր աշխարհազորայիններ» ձեւավորելու համար անհրաժեշտ կլինի 3 տարի։ Այս պահին ԱՄՆ ԶՈւ-ն ունի 133 կիբեր ջոկատ, որոնցում ծառայում է մոտ 9 հազար մարդ, նշում է գործակալությունը։
2016թ. նախնական մարտական պատրաստության կբերվի 41 կիբեր ջոկատ։



























