Europol-ը ներկայացրել է իր նոր ինտերնետ կայքը (eumostwanted.eu), որում տեղեկություններ են հայտնվել Եվրոպայում ամենից շատ հետախուզվող հանցագործների մասին։

Ցուցակում կա 57 անուն։ Ցուցակը գլխավորում են Փարիզի ահաբեկչությունների մեջ կասկածվող Ֆրանսիայի քաղաքացի Սալահ Աբդեսլամը եւ բելգիացի Մուհամմեդ Աբրինին, որոնք հետախուզման մեջ են արդեն ավելի քան 2 ամիս, փոխանցում է Euronews-ը։

Եվրոպայի ամենահետախուզվող հանցագործների մեջ է նաեւ Արմեն Հովհաննիսյանը, որին երկար ժամանակ որոնում է Էստոնիայի ոստիկանությունը, փոխանցում է Euronews-ը։

Արմեն Հովհաննիսյանին (ծնված 1964թ.) կասկածում են դիտավորյալ սպանության մեջ։ Նրան կասկածում են 1999թ. Էստոնիայի Նառվա քաղաքում ոստիկանի սպանությունը կազմակերպելու մեջ։ Ենթադրվում է, որ հայ գործարարը 1400 դոլար է վճարել այդ սպանությունը կազմակերպելու համար։ Էստոնիայի ոստիկանության տեղեկություններով՝ Հովհաննիսյանը կարող է գտնվել Ռուսաստանում, հայտնում է Delfi-ն։