Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը Postimees-ին տված հարցազրույցում Ռուսաստանի քաղաքականությունը անկանխատեսելի է անվանել:

«Փետրվարի 26-ին լրանում է Ղրիմի՝ Ռուսաստանին միացնելու երկու տարին: Այս երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել ու այնքան արագ, որ իմ կարծիքով ոչինչ կանխատեսել հնարավոր չէ: Ամենամեծ մտահոգությունն այն է առաջացնում, որ Ռուսաստանի վարքագիծը բոլորովին անկանխատեսելի է»,- ասել է նա:

Նա նաեւ նշել է «Ռուսաստանի բավականին ագրեսիվ վաքագիծը» Բալթյան ծովի տարածաշրջանում, ինչն արտահայտվում է առանց տրանսպոնդերների թռիչքներով ու շվեդական նավերին լրտեսելով, հայտնում է Gazeta-ն: