Իտալիայում վերանորոգել են Ռոքքա Սինիբալդա ամրոցը, որը գտնվում է Հռոմից 80 կմ դեպի հյուսիս: Այդ էկզոտիկ վայրը պատկանում էր ամերիկացի հրատարակիչ ու ակտիվիստուհի Քարես Քրոսբիին, որը նաեւ համարվում է կրծկալի ստեղծողը:

Նրա կալվածքը անցած դարի 50-ականներին եղել է բոհեմյան կյանքի կենտրոնը: Ռոքքա Սինիբալդայում հավաքվում էին հայտնի նկարիչներ ու գրողներ, այդ թվում՝ Սալվադոր Դալին, Պեգգի Գուգգենհայմն ու այլոք, հայտնում է «Ռոսբալտը»:

Ավելի քան կես դար այդ շենքը, որը շրջապատված էր ուղղաբերձ ժայռերով, դատարկ էր մնացել ու սկսել էր քանդվել: Դրա վերականգնման համար ութ տարի է պահանջվել ու մի քանի միլիոն ներդրումներ: Հիմա ամրոցում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, կցուցադրվեն բեմադրություններ, կբացվեն թատերական արվեստանոցներ: Ամրոցի որոշ սենյակներ կարող են գիշերելու համար վարձակալության տրվել: Դրանք զարդարված են 16-րդ դարի հազվագյուտ կտավներով, որոնք պատկերում են քերովբեների ու ասպետների: