Թուրքիան այն աստիճան է հետ գնացել, որ խաղաղություն ցանկացող գիտնականներին հանցագործ են համարում։ Նման հայտարարություն է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին թուրք դատավոր Ռըզա Թյումենը։

Թուրքական T24.com-ի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ի նախկին թուրք դատավոր Ռզըա Թյումենը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը՝ պնդելով, թե պետությունը մտածում է, թե ինչքան մարդ սպանի, այնքան շատ կհաղթի։  Նա իրավական սկանդալ է համարել Սիրիա զենք տեղափոխելու մասին բարձրաձայնած լրագրողների նկատմամբ պատրաստված մեղադրական զեկույցը։

«Թուրքիայում խաղաղություն ցանկանալն արդեն հանցանք է համարվում։ Թուրքիան վերջին տարիներին ավտորիտար ռեժիմից վերածվում է ֆաշիստական ռեժիմի»,-ասել է Ռըզա Թյումենը։