Բելառուսը 2016թ. փետրվարի 1-ից ԵՏՄ տարածքում արտահանվող նավթի եւ նավթամքերքի արտահանման տուրքերը նվազեցնում է մինչեւ ռուսականի մակարդակի։ Այս որոշումը կայացրել է Նախարարների խորհուրդը։ Այսպես՝ փետրվարի 1-ից հում նավթի արտահանման տուրքի դրույքը 73.3 դոլարից կնվազի մինչեւ 52 դոլար մեկ տոննայի դիմաց, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Անմիջական թորման բենզինի տուրքը 52 դոլարից կդառնա 36.9 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ առեւտրային բենզինի տուրքը 44.7 դոլարից կնվազի 31.7 դոլար։ Թեթւ եւ միջին թորման արտադրանքի տուրքը կկազմի 20.8 դոլար մեկ տոննայի դիմաց։ Նույն տուրքը կգործի նաեւ դիզելային վառելիքի, բենզոլի, քսանյութերի եւ այլ յուղերի համար։
Նշենք, որ 2010թ. Բելառուսը լիովին միասնականացրեց Ռուսաստանի հետ նավթի եւ նավթամթերքի արտահանման մաքսատուրքերը։
Նախկինում Մինսկը, միջկառավարական համաձայնագրերի համաձայն, ՌԴ բյուջե էր ուղարկում ռուսական նավթից ստացված նավթամթերքի արտահանման տուրքերի ողջ ծավալը։ 2015թ. սկզբին Բելառուսը, ՌԴ-ի հետ ձեռք բերած նոր համաձայնագրի համաձայն, ռուսական նավթից ստացված նավթամթերքի արտահանման տուրքերի ամբողջ ծավալը պահում է իր բյուջեում։



























