Ստորագրվել է Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ 2016թ. ռազմական համագործակցության ծրագիրը: (ֆոտոռեպորտաժ)
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում, այսօր՝ փետրվարի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում:
Երկու երկրների պաշտպանական գերատեսչություններում միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ 2016թ. ռազմական համագործակցության ծրագիրը: 2010թ. ի վեր պլանային հիմունքներով իրականացվող երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի այս տարվա հիմնական ուղենիշներն են փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության,
մասնագիտական վերապատրաստման եւ ռազմավարական պլանավորման ոլորտներում:



























