Թողարկվել է  Լյուիս Քերոլի հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ալիսան հայելիների աշխարհում»-ի գովազդային հոլովակը: Տեսանյութը կարելի է դիտել Disney-ի թվիթերում:

Ինչպես արդեն հաղորդվել է, 2010-ի «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի սիքվելում Ջոնի Դեփը կվերադառնա Խելագար Գլխարկագործի դերին, իսկ Միա Վասիկովսկին կխաղա Ալիսայի դերը:  Ֆիլմում դարձյալ կհայտնվեն Հելենա Բոնեմ Քարթերը եւ Էնն Հեթըուեյը: Թիմ Բերթոնը ռեժիսորական աթոռը զիջել է Ջեյմս Բոինին եւ հանդես է գալիս պրոդյուսերի դերում, տեղեկացնում է  Gazeta-ն:

Նոր ֆիլմը 2016-ի հունվարին մահացած բրիտանացի դերասան Ալան Ռիքմանի վերջին աշխատանքներից մեկն է: Այդ ժապավենում նա հնչեցրել է Կապույտ Թրթուրին:

«Դու շատ երկար չկայիր, Ալիսա: Բաներ կան, որոնք չի կարելի անտեսել: Շտապիր», - տեսահոլովակում ասում է Ռիքմանի կերպարը:

Բացի այդ, տեսահոլովակում հնարավոր է տեսնել կատակերգակ Սաշա բարոն Կոհենին Ժամանակի դերում: