Նեպալում 19-ամյա Ռաջա Տապան 138 մատիտ է մտցրել բերանը՝ համաշխարհային ռեկորդ սահմանելով: Այս ունակությամբ նախորդ ռեկորդակիրը հնդիկ Դինեշա Շիվնաֆա Ուպադհային է՝ 92 մատիտի ցուցանիշով:
Ըստ Lenta-ի, հաջող ելույթից հետո Տապան, ինչպես տեսանյութում է երեւում, հավաքված հանդիսատեսին շարունակում է զվարճացնել՝ բերանը 32 վառվող մոմ մտցնելով:
Հավելենք, որ նեպալցին աշխատում է անվտանգության պահպանության ծառայությունում, սակայն ծրագրում է մշտապես շոուներ կազմակերպել եւ ռեկորդներ սահմանել:



























