Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի ստեղծագործությունը նախօրեին Sotheby's աճուրդի տանը վաճառվել է վարպետի աշխատանքների համար ռեկորդային գնով։ «Հիրիկ. աստվածների սուրհանդակը» մերկ քանդակը, որը ժամանակին եղել է Սիլվեսթեր Սթալոնեի հավաքածուում, վաճառվել է 16.7 մլն դոլարով։

Իսկ աճուրդի ամենաթանկ լոտը դարձել է Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» արվեստի գործը, որը վաճառվել է 27.1 մլն դոլարով։ Կտավի բնորդուհին է եղել  նկարչուհի Մարիա Թերեզա Վալտերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կլոդ Մոնեի «Դուքսերի պալատը, տեսարան Սան Ջորջո Մաջորեից» կտավը վաճառվել է 16.7 մլն դոլարով։

Sotheby's-ի վաճառքի ընդհանուր հասույթը կազմել է մոտ 135 մլն դոլար։