Հայ ազգային կոնգրեսն այս տարի ակտիվ մասնակցություն կունենա ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

«Շատ ակտիվ ենք մասնակցելու ՏԻՄ ընտրություններին»,-ասաց Զուրաբյանը։

Հարցին՝ ունե՞ն թեկնածուներ, քննարկե՞լ են հարցը, Զուրաբյանը պատասխանեց. «Մենք այդպիսի մարմաջ չունենք, որ ամեն տեղ մեր թեկնածուին առաջադրենք, բայց ակտիվորեն  ժողովրդի հետ աշխատելուն մենք պատրաստ ենք»,-ասաց Զուրաբյանը։

Նշենք, որ այս տարի մոտ երկու տասնյակ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում։ Ենթադրվում է, որ անկախ համայնքի մեծությունից ու կարեւորությունից  ակտիվ պայքար է լինելու,  քանի որ այն նախորդում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին։