Ուրբաթ գիշեր Լատվիա են ժամանել առաջին վեց փախստականները՝ երկու ընտանիք: Այս մասին գրում է Delfi-ն:

Միգրանտների ընդունման կենտրոնում տեղավորված ընտանիքների կազմում նախադպրոցական տարիքի երկու երեխա կա:

Ընտանիքներից մեկը Սիրիայից է, մյուսը՝ Էրիթրեայից: Հայտնի է, որ ավելի վաղ նրանք Հունաստանում փախստականների ճամբարներում են եղել: