Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ծրագրում են ավելի քան 1.5 կմ բարձրությամբ երկնաքեր կառուցել, որում շուրջ 50 հազար մարդ կարող է տեղավորվել: Այս մասին գրում է RT-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

Նախագծի համաձայն, երկնաքերի բարձրությունը 1.7 հազար կմ պետք է լինի, ինչը երկու անգամ գերազանցում է այժմյան ռեկորդակրի՝ Դուբայի Բուրջ Խալիֆայի (828 մետր) բարձրությունը:

Ափամերձ հատվածում կառուցվելիք շենքը շրջապատված կլինի արհեստական կղզիներով, որոնցում մինչեւ կես միլիոն մարդ կտեղավորվի:

Նախագիծը պետք է իրականացվի մինչեւ 2045 թվականը: