Ինդոնեզիայի առափնյա շրջանում  6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքը: 

Նշվում է, որ էպիկենտրոնը Անդեկանտոր քաղաքից 3 կմ հեռավորության վրա էր: Երկրաշարժի օջախը 30 կմ խորության վրա էր, տեղեկացնում է Gazeta-ն: 

Այս պահի դրությամբ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: