Էրդողանը անձամբ է իրականացնում նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին վարկաբեկելու ու հեղինակազրկելու գործընթացը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայում քաղաքական իրադարձությունների ճշգրիտ կանխագուշակումներով հայտնի թիվթերյան ֆենոմեն Ֆուաթ Ավնին:

«Հենց Էրդողանի հրահանգով մամուլում տեղեկություն հայտնվեց, թե Գյուլը հանդիպել է Էրդողանի հետ։ Էրդողանը նաեւ ընդդդիմությանն է հեղինակազրկել ցանկանում՝ դավաճան, անգլիացի լրտես ու «զուգահեռ կառույցի» անդամ որակումների միջոցով։ Էրդողանը բռնապետից դարձավ ֆաշիստ, իսկ ֆաշիստների վերջը բոլորին հայտնի է»,- գրել է Ֆուաթ Ավնին։

Նշենք, որ ֆուաթ Ավնին ծածկանուն է։ Թուրքիայի ոստիկանությունը դեռ չի կարողանում բացահայտել թե նա ով է։