Ազատարգրված շրջաններից ԼՂՀ Քաշաթաղի շրջանը նոր շտապօգնության մեքենաներ է ստացել:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, «ՈւԱԶ» մակնիշի շտապօգնության երեք մեքենա է հատկացվել ԼՂՀ Քաշաթաղի շրջանին: Այս մեքենաները կսպասարկեն Քաշաթաղի բնակչությանը:

«Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վալերի Ղազարյանի խոսքով, Քաշաթաղի շրջանը միշտ էլ գտնվել է իրենց ուշադրության կենտրոնում: «Մենք հետագայում նույնպես պետք է նպաստենք այս շրջանի զարգացմանը»,- ասել է նա: