Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 44-ամյա բնակչուհի Թամարա Կարպետյանը մեղադրվում է ալկոհոլի ազդեցության տակ եղբորը դանակի վեց հարված հասցնելու մեջ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Ըստ մեղադրականի՝ Թամարա Կարապետյանը նախորդ տարվա վերջին Մրգաշատ գյուղի իր տանը, ալկոհոլի ազդեցության տակ կենցաղային հարցերի շուրջ վիճել է եղբոր՝ Գրիգոր Կարապետյանի հետ, ապա սեղանից վերցրել է խոհանոցային դանակը եւ վեց անգամ հարվածել է վերջինիս որովայնին եւ կրծքավանդակի ձախ հատվածին։
Գրիգոր Կարապետյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող 1 և չթափանցող 5 կտրած-ծակած վնասվածքների ձևով:
Թամարա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։



























