Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հարմար առիթի դեպքում ազատվել վարչապետ Ահմեդ Դավութօղլուից։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի քաղաքական սկանդալային կանխագուշակումներով հայտնի թվիթերյան ֆենոմեն Ֆուաթ Ավնին:

Նա իր էջում գրել է հետեւյալը. «Էրդողանը ցանկանում է «Ազգայնական շարժում» կուսակցությանն ու քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը դուրս թողել խորհրդարան մտնելու հնարավորությունից։

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրած Էրդողանը փորձում է բարելավել Իսրայելի հետ հարաբերություններն ու հարմար առիթի դեպքում հեռացնել վարչապետ Դավութօղլուին»։

Նշենք, որ թուրքական ոստիկանությունը չի կարողանում բացահայտել, թե ով է Ֆուաթ Ավնի ծածկանունով օգտատերը։