Ֆիլիպինների հյուսիսում վեց մարդ զոհվել է, ութը` վիրավորվել, երբ անհայտ անձինք ռումբ են նետել ոստիկաններ տեղափոխող բեռնատարի վրա, ինչից հետո գնդակոծել են տրանսպորտային միջոցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով   Associated Press-ին:

Նրա տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Կագայան նահանգում եւ իրականացվել է զինված ապստամբների «Նոր ժողովրդական բանակ» (ՆԺԲ) խմբավորման կողմից: Կասկածյալներին բռնելու համար երկու ուղղաթիռ է ուղարկվել եւ գործի է դրվել բանակը: